«Շփվեք ձեր ներքին արժեքներին համապատասխան մարդկանց հետ, որ չդատարկվեք»․ Մանո Գրիգորյան

19:47   11 հուլիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Մանո Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է  ամառային կերպարում։

Instagram-ի Stories բաժնում (ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ տոպ, նույն երանգի ժիլետ, կապույտ տաբատ եւ բարձրակրունկներ։ Նա արձակել է վարսերը, նախընտրել՝ նվազագույն շպար։ Հրապարակմանը կից Մանոն գրել է․ «Շփվեք ձեր ներքին արժեքներին համապատասխան մարդկանց հետ, որ չդատարկվեք»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր ծաղիների ֆոնին։ Մանոն սեւ վերնազգեստ էր կրում ու արտահայտիչ շպար էր ընտրել։ «Անհնար է մարդուն արգելել այն, ինչ նրա համար «համեղ» է։ Բայց «համը» ճանաչելու համար հարկավոր է արգելել…», - հրապարակմանը կից գրել էր նա։



© NEWS.am STYLE