Նվազագույն շպար, քնքուշ կերպար․ Դիանա Գրիգորյանի նոր լուսանկարը

21:39   11 հուլիսի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է քնքուշ ամառային կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Դիանան կրում է ծաղկավոր բլուզ, ջինսե տաբատ։ Նա արձակել է վարսերը, նախապատվություն է տվել բնական ու նվազագույն շպարին։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սեւ շապիկ էր կրում։ Նա հավաքել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել: Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղեր եւ վզնոց։

 



© NEWS.am STYLE