Սոֆի Դեւոյանը՝ քնքուշ կերպարում

23:41   11 հուլիսի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին կերպարանք է ընդունել մեքնայի մեջ։ Նա կրում է սպիտակ վերնաշապիկ։ Նա արձակել է գանգուր վարսերը, նախընտրել նուրբ շպար։ Սոֆիի կերպարն ամբողջացրել են աքսեսուարները։ Հրապարակմանը կից նա գրել է․ «Խուճ»։

Նշենք, որ օրեր առաջ Սոֆին իր միկրոբլոգում ջերմ լուսանկար էր հրապարակել, որում գրկել էր տատիկին։ «Ծնունդդ Շնորհավոր, Իմ ԱմենաՏԱՏԱ... Երջանիկ եմ, որ ունեմ Քեզ»,- հրապարակումը մակագրել էր Սոֆին։ Հետեւորդները միացել էին շնորհավորանքներին ու բազմաթիվ բարեմաղթանքներ գրել։



© NEWS.am STYLE