Երկարափեշ զգեստ, ծղոտե լայնեզր գլխարկ․ Աստղիկ Սաֆարյանի ոճային կադրերը՝ Բարսելոնայից

12:36   12 հուլիսի, 2020

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է միկրոբլոգի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու հրապարակումներ, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդներին ու երկրպագուներին: Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է գաղտնիք չէ ոչ ոքի համար։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Աստղիկ Սաֆարյանը կրում է սեւ երանգի, երկարափեշ ամառային զգեստ, ինչն էլ համադրել է ծղոտե լայնեզր գլխարկի ու փոքրիկ պայուսակի հետ։ Երգչուհին նվազագույն շպարով է, վարսերը հավաքված են։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճային երգչուհին կարմիր շրջազգեստ էր կրում ու սպիտակ շապիկ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերն ու շպարված չէր։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Երգչուհին հրապարակումը կատակով էր մեկնաբանել. «Ծաղիկներն էնքան երկար եմ ընտրում, ոնց որ ամուսին ընտրեմ։ Բարի լույս»։  



© NEWS.am STYLE