«Բելլա, դու պարզապես կրակ ես». աշխարհի ամենագեղեցիկ կինը կերպարանք է ընդունել կիսամերկ (ֆոտո)

15:08   12 հուլիսի, 2020

23-ամյա Բելլա Հադիդը ներկայացել է նոր տպավորիչ կերպարում։ Գեղեցկուհին որոշել է արեւայրուք ընդունել իր տան ետեւի բակում։

Պոդիումների աստղը չի ձանձրանում աշխատանքի բացակայությունից։ Բելլան հանգստանում է մշտական ծանրաբեռնվածությունից եւ վայելում է արեւոտ օրերը։ Նա որոշել է չգնալ կուրորտային հանգստի, D վիտամինի իր չափաբաժինը ստանալ տնային պայմաններում։

Հրապարակված կադրերում մոդելը կրում է շագանակագույն երանգի բիկինի, տոպ, որն ի ուրախություն տղամարդկանց, մերկացրել է Բելլայի բարեմասնությունների մի մասը։

Իր սեքսուալ կերպարը Հադիդը համադրել է բանդանայով եւ աքսեսուարներով․ կախազարդ, ականջօղեր։ «Դու գեղեցկուհի ես», - հաճոյախոսությունից զերծ չի մնացել plus-size մոդել Էշլի Գրեմը։ «Ռումբ», «Լաց եմ լինում, երբ տեսնում եմ, թե որքան կատարյալ ես դու», «Բելլա, դու ուղղակի կրակ ես», - գրել են Instagram-ի հետեւորդները:

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE