Բոլիվուդի աստղ Ամիտաբհ Բաչչանը վարակվել է կորոնավիրուսով

10:07   12 հուլիսի, 2020

Հնդիկ դերասան եւ Բոլիվուդի աստղ Ամիտաբհ Բաչչանը, որը ռեժիսոր Բազա Լուրմանի «Մեծ Գեթսբի» ֆիլմում մարմնավորել է Մեյեր Վոլֆշեյմին, վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին նա գրել Է Twitter-ում ։

Դերասանին հոսպիտալացրել են COVIND-19-ի թեստի դրական արդյունքով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է նաեւ նրա որդին՝ հայտնի հնդիկ դերասան Աբհիշեկ Բաչչանը: Նրա խոսքով՝ ինքն ու իր հայրը հիվանդությունը թեթեւ են տանում։

Դերասանի ընտանիքը եւ ամբողջ անձնակազմը COVID-19-ի թեստավորում կանցնեն: Բաչչան ավագը նաեւ խնդրել է ինֆեկցիայի անալիզներ հանձնել բոլոր նրանց, ովքեր վերջին 10 օրվա ընթացքում շփվել են իր հետ:

2015թ․-ին Բաչչանը պատմել է, թե ինչու իր կարիերան Հոլիվուդում շարունակություն չի ստացել՝ չնայած «Մեծ Գեթսբիում» ունեցած նշանակալի դերին: «Կասկածում եմ, որ Հոլիվուդում ես կգնահատվեի ըստ արժանվույն։ Ես համաձայնել եմ այդ դերին միայն ի նշան Լուրմանի հետ բարեկամության, որի հետ մենք ծանոթացել ենք Հնդկաստան կատարած նրա ուղեւորություններից մեկի ժամանակ, եւ այդ պատմությունը զարգացնել չեմ ցանկացել», — հայտարարել է նա:

Աղբյուրը՝ Lenta.ru

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE