Հարվի Վայնշտեյնի նախկին կայանք սառեցրել են նրա ակտիվները

11:01   12 հուլիսի, 2020

Պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի երկու նախկին կանայք, որին 23 տարվա ազատազրկման են դատապարտել բռնաբարության եւ սեռական բնույթի հանցավոր գործողությունների համար, դատարանի միջոցով հասել են նրա ակտիվների մի մասի սառեցմանը: Այս մասին հայտնում է ABC News-ը։

Իվ Չիլթոնը, որը Վայնշտեյնից բաժանվել էր 2004 թվականին, եւ Ջորջինա Չապմանը, որը 2017 թվականին ամուսնալուծություն էր ձեւակերպել, դատարան էին դիմել ապրիլին: Արդյունքում սառեցման ենթակա է դարձել մոտ 6 մլն դոլար։

Մնացած ակտիվներից պրոդյուսերը չի կարող օգտվել այլ քաղաքացիական գործերից սնանկության գործի պատճառով: Կանանց խնդրանքներով գումարի սառեցումը հաշիվներում դժվարացրել է Վայնշտեյնին բողոք ներկայացնել։ Ինչպես պատմել է աղբյուրներից մեկը, նա դրա համար փող չունի, ինչպես նաեւ Լոս Անջելեսում այլ դատավարությանը մասնակցելու համար, եւ առանց նախկին կանանց համաձայնության նա չի կարող գումար ծախսել:



© NEWS.am STYLE