«Ի՞նչն եք ամենաշատը կարոտել այս օրերին»․ Շպռոտի շքեղ կերպարը

15:37   12 հուլիսի, 2020

Լոսանջելեսաբնակ երգչուհի Շպռոտը միկրոբլոգի իր էջի կրքոտ ու գայթակղիչ լուսանկարների շարքը շարունակում է համալրել նորերով՝ ամեն օր հրապարակելով գայթակղիչ լուսանկարներ, որոնք ներկայացնում են նրա ինքնատիպ լուքերը, հագեցած առօրյան եւ մարմնի անթերի կազմվածքը:

Instagram-յան էջում հրապարակված նոր լուսանկարում երգչուհին ներկայացել է շքեղ կերպարում։ Նա կրում է սեւ երանգի, թափանցիկ, խորը դեկոլտեով երկարափեշ զգեստ, ոճային ու նորաձեւ բարձրակրունկներ։ Երգչուհին արձակել է ալիքավոր վարսերը, վառ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից նա դրմելով հետեւորդներին՝ գրել է․ «Ի՞նչն եք ամենաշատը կարոտել այս օրերին։ Ես Էն պահը, որ կարող էի տոմսերը գնել Երեւանի եւ չմտածել 14 օրյա իզոլացման մասին։Կամ առանց երկմտելու գնալ Վեգաս իմ սիրած DJ ի ելույթը վայելելու....»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին կրում էր խորը դեկոլտեով, հովազե պրինտով ամառային զգեստ, ինչն էլ ավելի էր ընդգծել նրա բարեմասնությունները։ Երգչուհին արձակել էր ուղիղ հարդարված վարսերը, նվազագույն, բայց ընդգծված շպարով էր։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE