«Մարդն առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու»․ Լիլիթ Կարապետյանը՝ առօրյա կերպարում

16:43   12 հուլիսի, 2020

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ, հրապուրիչ սելֆիներ ու տեսանյութեր, որոնք գրեթե միշտ արժանանում են երկրպագուների կողմից բազմաթիվ գովեստի խոսքերի:

Լիլիթ Կարապետյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում նա կերպարանք է ընդունել սրճարանում։ Երգչուհին կրում է սպորտային զգեստ, կոշիկներ։ Նա հավաքել է վարսերը, նախընտրել նվազագույն շպար։ Հրապարակմանը կից երգչուհին մեջբերել է Բյոռնեին՝ գրելով․ «Մարդը առանց շատ բաների կարող է ապրել, բայց միայն ոչ առանց մարդու»:

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում։ Նա արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ «Ով միշտ անում է այն, ինչ ուզում է, հազվադեպ է անում այն, ինչ պարտավոր է. Լյուդվիգ Ֆոյերբախ»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE