«Քրտնաջան աշխատանքային օրերից հետո իրական հանգիստ»․ Տաթեւիկ Ադումյանի լուսանկարը

17:39   12 հուլիսի, 2020

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը, որն այժմ հանդես է գալիս «Խաբկանք» հեռուստասերիալում, առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է առօրյա սպորտային կերպարում։ Նա կրում է սեւ երանգի բլուզ, ջինսե պատառոտված ջինսե տաբատ, կարմիր գույնի սպորտային կեշիկներ։ Երիտասարդ դերասանուհին արձակել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից Տաթեւիկը գրել է․ «Հիմա․․․ քրտնաջան աշխատանքային օրերից հետո իրական հանգիստ... հոգու խաղաղություն, մտքի խաղաղություն․․․)»։

Նշենք, որ օրեր առաջ հրապարակված կադրում Տաթեւիկ Ադումյանը կրում էր ուսը բաց, սպիտակ գույնի շապիկ, լայն տաբատ։ Նա նախընտրել էր նվազագույն շպար, վարսերն արձակված էին։ Դերասանուհին գրկել էր փոքրիկ շունիկի։ 



© NEWS.am STYLE