Ամուսնու ու սկեսրայրի հոսպիտալացումից հետո կորոնավիրուս է հաստատվել հոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայի եւ նրա դստեր մոտ

17:14   12 հուլիսի, 2020

Հանրահայտ բոլիվուդյան դերասանուհի Այշվարիա Ռայ Բաչչանի եւ նրա դստեր կորոնովիրուսի տեստերը դրական են։ Այս մասին հայտնում է PTI ինֆորմացիոն գործակալությունը՝ հղում անելով Մահարաշտրա նահանգի, որտեղ բնակվում է Բաչչանների ընտանիքը, առողջապահության նախարարությանը:

Ըստ այդ տվյալների՝ դերասանուհու թեստերն արվել են այն բանից հետո, երբ ավելի վաղ կորոնավիրուսային վարակով հիվանդանոց են տեղափոխել նրա սկեսրայրին՝ հնդիկ դերասան Ամիտաբհա Բաչչանին եւ նրա ամուսնուն՝ դերասան եւ ռեժիսոր Աբհիշեկ Բաչչանին: Այդ ժամանակ էլ որոշվել է ստուգել բոլոր նրանց, ովքեր շփվել են հիվանդացածների հետ։

Առայժմ Այշվարիա Ռայի կամ նրա ընտանիքի անդամներից այս առիթով մեկնաբանություն դեռ չի ստացվել:



© NEWS.am STYLE