«Ես աշխարհի երջանիկն եմ այս դժվար օրերին»․ Անահիտ Շահբազյանի նոր գրառումը

22:38   12 հուլիսի, 2020

Երգչուհի Անահիտ Շահբազյանը նոր, ընտանեկան լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու եւ դստեր՝ Նարեի հետ։

Instagram-ում հրապարակված կադրում Անահիտը կրում է սպորտային շապիկ, նա հավաքել է վարսերը, իսկ ամուսինը գրկել է իրենց փոքրիկ դստերը։ Ջերմ հրապարակմանը կից երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․  

«Երբ Նարեն ծնվեց՝աշխարհը իմն էր։ Չանցավ մի քանի ամիս ամբողջ աշխարհը շուռ եկավ ու մենք էլ բոլորի պես դժվար օրեր ենք ապրում ՝ հուսալով ,որ շուտով ամեն բան իր հունի մեջ կընկնի։ Աշխարհը նորից իմն է։ Նարեն արդեն ինձ ճանաչելով ասեց ՄԱՄԱ։ Իհարկե մեկ ամիս առաջ առաջինը ասաց ՊԱՊԱ։ Բայց կապ չունի ես աշխարհի երջանիկն եմ այս դժվար օրերին»։



© NEWS.am STYLE