«Գեղեցկուհի»․ Հասմիկ Խոջյանը՝ քնքուշ կերպարում

23:39   12 հուլիսի, 2020

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը, որն այս շրջանում հանդես է գալիս «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Հասմիկը կրում է սպիտակ երանգի վերնաշապիկ, որի վրա առկա են գունավոր պատկերներ։ Դերասանոււհին մեղմ շապրով է, արձակել է ալիքավոր վարսերը։ Նրա կերպարը հաջողությամբ համադրվել է մեծ ականօղերի հետ։ Հրապարակմանը կից Հասմիկը անգլերեն լեզվով գրել է․ «Վայելեք ձեր հանգստյան օրերը»։ Իսկ հետեւորդները բազում դրական խոսքեր ու հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Սիրուն», «Չկա քո նմանը», «Միշտ տարբերվող», «Անուշիկ նկար է», «Նրբիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կարմիր զգեստ էր ընտրում, որն ընդգծում էր կազմվածքը։ Հասմիկը պարզ սանրվածքով էր ու արձակել էր մազերը։ Նա նախապատվություն էր տվել բնական շպարին, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Մի կտոր ժպիտ՝ ամբողջ օրվա լավ տրամադրության համար»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE