13:17 4 նոյեմբերի, 2012Պարզվում է , հակաբեղմանվորիչներ գնելու հարցում խնդիրներ կան ոչ միայն Հայաստանում:
Մեծ Բրիտանիայում եւս շատերը քաշվում են պահպանակներ գնել:Որպեսզի մարդկանց խրախուսեն պահպանակներ գնել, Մեշ Բրիտանիայում բացվել է տարօրինակ` «Կաղամբ եւ պահպանբակ» անվանումով ռեստորան:
Այստեղ ուտելուց հետո հաճախորդներին մաստակի փոխարեն պահպանակ են տալիս: Ողջ դիզայնն էլ, ի դեպ, հակաբեղմնավորիչներից է կազմված` լամպերին, հատակին, պատերին հակաբեղմնավորիչներ են, անգամ որոշ իրեր դրանցից են պատրաստված:
Ռեստորանի ողջ հասույթն ուղղվելու է սեռական դատիարակությանն ու Թայլանդում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրին: