Արփի Գաբրիելյանի նուրբ կերպարը

10:39   13 հուլիսի, 2020

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը, որն օրեր առաջ առաջին անգամ մայր է դարձել, նոր լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում երգիչ Միհրան Ծառուկյանի կինը նուրբ կերպարում է։ Արփին սեւ հագուստ է կրում ու արձակել է ուղիղ հարդարված մազերը։ Երիտասարդ մայրիկը նախապատվություն է տվել բնական շպարին։ «Ողջույն յուրաքանչյուրին», հրապարակումը մակագրել է նա։

Օրեր առաջ Արփին առաջին լուսանկարն էր հրապարակել որդու հետ։ Սեւ-սպիտակ լուսանկարում երգչուհին ջերմ գրկել էր փոքրիկին ու գրել. «Իմ Տղա... Իմ Աստծո պարգեւ... Քեզ երկա՜ր էի սպասել...»։ Արփի Գաբրիելյանի ու Միհրան Ծառուկյանի որդին լույս աշխարհ է եկել հուլիսի չորսին։ Զույգը նրան տվել է Ռոբերտ անունը։



© NEWS.am STYLE