Ոճային պայուսակ, սպորտային կոշիկներ. Լիլիթ Բասյանի լուսանկարը

13:41   13 հուլիսի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում Լիլիթը ջինսե տաբատ է կրում, վարդագույն շապիկ։ Երիտասարդ մայրիկը հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Լիլիթը մարզակոշիկներ է կրում, իսկ կերպարն ամբողջացրել է ոճային պայուսակը։ «Բարի լույս, իմ թանկագիններ»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլիթը ներկայացել էր նոր ոճով. նա վառ գույնի տոպ էր կրում, կաշվե տաբատ։ Լիլիթը հետաքրքիր սանրվածք էր ընտրել՝ հյուսքեր։ Նա  նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները՝ թեւնոցներ ու վզնոց։ Լիլիթը հետեւորդներին կոչ էր արել իրեն նկարագրել մեկ բառով, իսկ վերջիններս հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցկուհի», «ռումբ»։



© NEWS.am STYLE