«Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից..». Զառա Սահակյանի հմայիչ կերպարը

14:47   13 հուլիսի, 2020

Դերասանուհի Զառա Սահակյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր բլուզ է կրում։ Զառան գեղեցիկ սանրվածքով է. դերասանուհին վերջերս փոխել է մազերի գույնը՝ նախապատվություն տալով առավել վառ երանգի։ Կերպարն ամբողջացրել է շպարը, որն ընդգծել է դերասանուհու գեղեցկությունը։ «Ամեն ինչ նորից, նոր մաքուր էջից..»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ ծննդյան օրվա առիթով Զառային շնորհավորել էր նաեւ դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։ Նա համատեղ լուսանկար էր հրապարակել Զառայի հետ ու գրել. «Ծնունդդ շնորհավոր։ Սիրում եմ քեզ շատ։ Բոլոր նպատակներդ թող իրականան»։



© NEWS.am STYLE