«Գեղեցկություն». Գայանե Ասլամազյանի զգացմունքային լուսանկարը

18:15   13 հուլիսի, 2020

Դերասանուհի Գայանե Ասլմազյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում Գայանե Ասլամազյանը սեւ շապիկ է կրում ու հավաքել է մազերը։ Դերասանուհին հետաքրքիր վզնոց է կրում ու նուրբ ականջօղեր։ ԱՄՆ-ում բնակվող դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները նրան հաճոյախոսություններ են արել. «Գեղեցկություն»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Գայանեն կերպարանք էր ընդունել ուղղաթիռի մոտ։ Նա կրում էր ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, որն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը, սեւ գույնի բլուզ, նույն երանգի սպորտային կոշիկներ։ Հաղորդավարուհին արձակել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել էին ԱՄՆ դրոշի պատկերով դիմակն եւ արեւային ակնոցը։ 



© NEWS.am STYLE