«Ընտանեկան օր». Գրիգոր Դանիելյանի ջերմ լուսանկարը

19:44   13 հուլիսի, 2020

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիլեյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանը պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի եւ որդիների հետ։ Նրանք կադրում ջերմ գրկախառնված են։ «Ընտանեկան օր»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է դերասանը, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են արել գեղեցիկ ընտանիքին։

Ավելի վաղ դերասանը հրապարակային շնորհավորել էր որդու տարեդարձը։ «2009 թվականն էր՝ հունիսի 30-ը, գնացինք ծննդատուն՝ դիմավորելու մեր առաջնեկին, շատ հուզված էի, կյանքիս ամենապատասխանատու օրերից էր, չէի պատկերացնում թե ինչպիսին է նա, ինչ դեմքով, ու՞մ է ավելի շատ նման։ 12:20 ասացին, որ լույս աշխարհ եկավ մեր Ալբերտոն, ու հենց էդ պահից աշխարհս փոխեց իր ուղեծիրը, նորից զգացի, թե ինչ է երջանկությունը, բայց սա ուրիշ երջանկություն էր։ Տարիները անցնում են, մեր սիրո պտուղը մեծանում է, ու ամեն տարի այս պտուղն ուրիշ համ ու քաղցրություն է ձեռք բերում: Շնորհակալ ենք Աստծուց, որ հենց քեզ ուղարկեց մեր ընտանիք մեր բարի, խելացի, համեստ ու քաղցր բալիկ: Շնորհավոր ծնունդդ, մեր հաջողության թալիսման, մեր երջանկության երաշխավոր։ Սիրում ենք քեզ, մեր Ալբերտո»,- գրել էր Գրիգոր Դանիելյանը։



© NEWS.am STYLE