«Իմ սեր». Անաիս Սարդարյանի ու որդու լուսանկարը Գառնիից

22:41   13 հուլիսի, 2020

Դերասանուհի Անաիս Սարդարյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է որդու՝ Մոնթեի հետ։ Կադրերն արվել են Գառնիում։ Երիտասարդ մայրիկը ջերմ գրկել է որդուն ու ոճային կերպարում է. Անաիսը վանդակավոր տաբատ է կրում ու պիջակ, որոնք համադրել է մարզակոշիների հետ։ «Մոնթուշիկի հետ մի օրը մի դար արժե։ Մոնթե մեռնեմ արեւիդ, իմ սեր, շնորհակալ եմ, որ կաս»,- լուսանկարները մակագրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր տեղադրել որդու տարեդարձից ու ջերմ մակագրել հրապարակումը։ «Իմ սեեե՜ր... Շնորհակալ եմ Աստծուց, որ հենց Քեզ ունեմ»,- գրել է նա։ Հետեւորդները շտապել են շնորհավորել փոքրիկին ու բազմաթիվ բարեմաղթանքներ գրել։



© NEWS.am STYLE