«Հավատացեք, որ կարող եք, եւ դուք արդեն կես ճանապարհին եք». Աստղիկ Սաֆարյանի ոճային կերպարն ու մեջբերումը

23:41   13 հուլիսի, 2020

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին բաց դեղին գույնի հագուստ է կրում։ Նա հետաքրքիր սանրվածք է ընտրել՝ հյուսքեր։ Աստղիկ Սաֆարյանը բնական շպար է ընտրել։ «Հավատացեք, որ կարող եք, եւ դուք արդեն կես ճանապարհին եք»,- մեկնաբանություններում Թեոդոր Ռուզվելտի խոսքերը մեջբերել է երգչուհին։  

Օրերս հրապարակված լուսանկարում Աստղիկը սեւ զգեստ էր կրում։ Երգչուհին, որը վերջին ամիսներին Իսպանիայում էր գտնվում, արտահայտիչ շպար էր ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացնում էին ոճային աքսեսուարները՝ պայուսակ, լայնեզր գլխարկ ու խոշոր ականջօղեր։ «Բարի Լույս, բարի մարդիկ։ Իմ օրը սկսվում է Սուրճով, իսկ ձե՞րը»,- մեկնաբանություններում հետեւորդներին էր դիմել երգչուհին։



© NEWS.am STYLE