Մրայա Քերին աջակցել է Ջոն Տրավոլտային կնոջ մահվանից հետո

17:33   13 հուլիսի, 2020

Երգչուհի Մրայա Քերին աջակցել է Ջոն Տրավոլտային նրա կնոջ՝ Քելի Փրեսթոնի մահվանից հետո։

Մրայա Քերին Տրավոլտային աջակցության խոսքեր է հղել Instagram-ում։ «Շատ սեր եմ ուղարկում ձեզ եւ ձեր ընտանիքին այս ծանր ժամին»,- գրել է երգչուհին։

View this post on Instagram

A post shared by John Travolta (@johntravolta) on

Վերջին երկու տարիներին Քելի Փրեսթոնը պայքարում էր կրծքագեղձի քաղցկեղի դեմ։ Նա 57 տարեկան էր։ Նա ու Ջոն Տրավոլտան ամուսնացել են 1991թ.-ին։ Նրանք երեք երեխա ունեն։

Փրեսթոնին որպես դերասանուհի հայտնիություն է պարգեւել դերը «Երկվորյակներ» ժապավենում։



© NEWS.am STYLE