Ռուդկովսկայան նոր սկավառակի համար գովել է Դակոտային Louis Vuitton-ի պայուսակների հետ կապված սկանդալից հետո

19:16   13 հուլիսի, 2020

Օրերս Ռիտա Դակոտայի ու Յանա Ռուդկովսկայայի հետ կապցված լուրջ սկանդալ է բարձրացել։ Երգչուհին բողոքել է, որ պրոդյուսերն ու Louis Vuitton նորաձեւության տունը նվաստացրել են իրեն։ Ռիտան հայտնել է, որ մասնակցել է բլոգերական շարքի, որի ընթացքում խաղարկվել են տաս թանկարժեք պայուսակներ, սակայն պրոդյուսերն իրեն ստիպել է ջնջել հրապարակումը։ Դակոտայի խոսքով՝ Ռուդկովսկայան «մեծամիտ բռիությամբ» մի քանի րոպե բացատրել է, թե ինչու ինքը «երկրպագուներին բաժանելով Լուիի պայուակները», իջեցնում է ընկերության վարկանիշը։

Ավելի ուշ պրոսյուսերը նշել է, որ Louis Vuitton նորաձեւության տունը մրցույթին առնչություն չունի։ Նա հավելել է, որ դեմ չէ, որ Դակոտան լինի բլոգերական շրջանում, սակայն իրեն դուր չեն եկել մրցութային հրապարակման մատուցումն ու ձեւակերպումը։

Յանա Ռուդկովսկայայի համար սա, ամենայն հավանականությամբ, քիչ է, եւ նա որոշել է գովազդել Ռիտա Դակոտայի նոր ալբոմն ու երգչուհուն շնորհավորել հիանալի աշխատանքի առիթով։ «Իսկ ես րեմ լռում, ես լսում եմ Ռիտա Դակոտայի նոր ալբոմը։ Երկու օր առաջ է թողարկվել։ Շնորհավորում եմ որակյալ, ուժեղ սկավառակի առիթով»,- Stories բաժնում նշել է Յանան։



© NEWS.am STYLE