Ինչպե՞ս չի սիրում, երբ իրեն դիմում են, եւ ո՞րն է արտաքինի վերաբերյալ ամենազավեշտալի բամբասանքը. 20 հետաքրքիր փաստ Իրինա Այվազյանի մասին

20:01   13 հուլիսի, 2020

Այս դերասանուհին իրեն էմոցիաներ արտահայտող մարդ չի համարում, բայց շրջապատին միշտ վարակում է դրական էմոցիաներով:

«20 փաստ հայտնիների մասին» խորագրում զրուցել ենք Իրինա Այվազյանի հետ, որն իրեն բնորոշ անկեղծությամբ ու հումորով է պատախանել NEWS.am STYLE-ի բլից հարցերին:

Օրդ սկսվում է...

Քնելու ցանկությամբ (ծիծաղում է):

Սնունդ կամ ըմպելիք, առանց որի չես պատկերացնում օրդ:

Կաթնային սուրճ:

Կերակուր, որը տանել չես կարողանում:

Կարմիր սուպ ու սունկ:

Հասակդ ու քաշդ:

Հասակս` 154 սմ, քաշս`61 կգ:

Երբ մի բանով հիանում ես, ի՞նչ բառ ես օգտագործում:

«Հեսա կլացեմ», «սուպեր ա» կամ «դզեց»:

Երբ բարկանում ես, միանգամից արտահայտվո՞ւմ ես, թե՞ զսպում:

Հիմնականում միանգամից արտահայտվում եմ: Կախված է իրավիճակից:

Ինչպե՞ս ես սիրում, երբ քեզ դիմում են:

Անկեղծ ասած` կարեւորը չասեն «Իռա» կամ «Իռեն»: Հասկացել եմ, որ վերջերս ինձ դուր է գալիս, երբ ասում են «Իրինչուկ» (ծիծաղում է):

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Շատ եմ վախենում բարձրությունից, անգամ եղել է, որ աստիճաններով նստած վիճակում եմ իջել:

Գեւորգի մեջ ամենասիրածդ հատկանիշը:

Լավ ու սիրված հատկանիշները շատ-շատ են, դրա համար հատուկ չեմ կարող առանձնացնել, ավելի հստակ չսիրածներս կարող եմ նշել (ծիծաղում է):

Ուժեղ ու թույլ կողմերդ:

Ուժեղ կողմերիցս մեկն այն է, որ ամեն ինչ կարողանում եմ ներել, այլ հարց է` տվյալ մարդու դերը ինչպես կփոխվի դրանից հետո, իսկ թույլ կողմերիս մասին չեմ սիրում խոսել, որ դրանք չօգտագործեն իմ դեմ (ծիծաղում է):

Ֆիլմ, որը միշտ կարող ես դիտել:

Հիմա` հայկական ֆիլմերը, հատկապես «Ուրախ ավտոբուսն» ու «Մեր մանկության տանգոն»:

Ո՞ր տարիքիդ հետ են կապված հուշերիդ մեծ մասը:

Իմ կյանքն իրականում լի է վառ հիշողություններով, ամեն տարիքի հետ կապված ունեմ հիշելու բաներ, բայց ավելի շատ սիրում եմ վերհիշել 10-15 տարեկանում ունեցած հուշերս:

Օր, որը կցանկանայիր ջնջել կյանքիցդ:

Չկա այդպիսի օր: Վատ օրեր շատ են եղել, որոնք կարելի էր ջնջել, բայց դրանք հետագայում ցույց են տալիս իրենց դրական կողմերը:

Առաջին անգամ, ե՞րբ ես սիրահարվել:

Դպրոցում:

Գույն, որը լավագույնս բնորոշում է քեզ:

Բեժը:

Վերջին անգամ ե՞րբ ես ձեռագիր նամակ գրել ու ո՞ւմ:

13-14 տարեկանում` ընկերուհիներիս, ովքեր մեր դիմացի տանն էին ապրում ու մեր լվացքի պարանն ընդհանուր էր: Սովորություն ունեինք պարանով նամակներ փոխանցել միմյանց:

Վերջին անգամ ո՞ւմ վրա ես բարկացել եւ ինչո՞ւ:

Հենց նոր ամենամոտ ընկերներիցս մեկի` Հրաչյա Ոսկանյանի վրա բարկացա:

Վերջին անգամ ե՞րբ ես ուրախությունից արտասվել, ի՞նչ առիթով:

Անցած տարի`ծննդյանս օրը, երբ շատ տխուր էի, ու ընկերներս շատ անսպասելի մտան ներս: Ուրախությունից լաց եղա, նման բան հազվադեպ է լինում, միշտ էմոցիաներս անիմաստ ներս եմ գցում:

Ամենազավեշտալի բամբասանքը, որ երբեւէ քո մասին լսել ես:

Թե ես ստում եմ գործընկերներիս, որովհետեւ իբր շուրթերս լցրած են, քիթս էլ` վիրահատած (ծիծաղում է): Էլի կան, բայց եթերային չեն:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Ներկա պահին` երբ հարցնում են` «Ինչո՞ւ ես մազերդ ներկել»... Լավ եմ արել (ծիծաղում է):

Լուսանկարները` Իրինա Այվազյանի ինստագրամյան էջից



© NEWS.am STYLE