«Ֆորսաժ 9» ֆիլմի հերոսները կարող են տիեզերք մեկնել

20:32   13 հուլիսի, 2020

Ռեփեր, «Ֆորսաժ» ֆիլմերի մասնակից Լուդակրիսը «SiriusXM» ռադիոալիքի եթերում ակնարկել է, որ ֆիմաշարի իններորդ մասի գործողությունները մասամբ կարող են տեղի ունենալ Երկրից դուրս։ Դերասանը հայտարերել է, որ մանրամասները հայտնելու իրավունք չունի։

Գլխավոր հերոսների՝ տիզերեք մեկնելու ապացույց կարող է դառնալ փաստը, որ ավելի վաղ լրագրողներն այդ հնարավորության մասին արդեն իսկ հարցրել էին ֆիլմաշարի սցենարիստ Քրիս Մորգանին, որը եւս չի հերքել այդ գաղափարը։

«Ֆորսաժ»-ի «տիզերական» գաղտնիքը հնարավոր կլինի բացահայտել արդեն հաջոդ տարվա ապրիլի սկզբին, երբ Universal Pictures-ը ժապավենը վարձույթ կհանձնի։



© NEWS.am STYLE