Այզա Անոխինան Սոբչակին պատմել է Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանի հետ չկայացած նախագածի մասին

16:49   13 հուլիսի, 2020

Բլոգեր Գուֆի նախկին կինը՝ Այզա Անոխինան, դարձել է «Осторожно, Собчак» հաղորդման հյուրը, որի եթերում պատմել է հեռուստահաղորդավարուհի Յուլյա Բարանովսկայայի հետ կոնֆլիկտի մասին։ Նրանք վիճել են հենց ծանոթության պահին։ Անոխiնայի խոսքով՝ իրեն Բարանովսկայայի եւ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանի հետ հրավիրել էին որպես YouTube-յան նոր հաղորդման վարոxներ, սակայն իրենք չեն կարողացել ընդհանուր լեզու գտնել։

«Նա բղավում էր, ինչպես իր հաղորդման ժամանակ»,- պատմել է Անոխինան։ Սակայն վեճի հիմնական առիթ է դարձել համավարակի ընթացքում վերաբերմունքը տեղի ունեցողին. իբրեւ վեճի ընթացքում Բարավոսկայան Այզայից պահանջել է «մեկնել իր Բալի», եթե նրան դուր չի գալիս Ռուսաստանում ապրել։

Բարանովսկայան նրան կղզի է ուղարկել, երբ Անոխինան զայրացել է Ռուսաստանում տիրող վիճակից, որն առաջացել է կարանտինի ֆոնին։ Նա հայտարարել է, որ բիզնեսի երկարատեւ պարապուրդի հետեւանքով իր գեղեցկության սրահը ֆինանսական մասշտաբային ներդրումներ է պահանջել։

Իսկ Մարտիրոսյանի վերաբերյալ Այզան բոլորովին այլ կարծիք ունի։ Նրա խոսքով՝ Ժաննան «շատ բարի է ու դաստիարակված»։ Այզան չի բացառել, որ նախագիծը կարող է իրականություն դառնալ, սակայն առանց իրեն։

 



© NEWS.am STYLE