Իվան Ուրգանտը հրապարակել է դստեր լուսանկարն ու նրան «գենետիկ թեստի վատագույն գովազդ» անվանել

23:12   13 հուլիսի, 2020

Հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտը հետեւորդներին հաճախ չի ուրախացնում ընտանեկան լուսանկարներով։ Սակայն այս անգամ նա որոշել է բացառություն անել ու միանգամից երկու անձնական լուսանկար հրապարակել։

Հեռուստահաղորդավարը հրապարակել է դուստրերի՝ Նինայի ու Վալերիայի լուսանկարները։ Ուրգանտի ավագ դուստրը՝ Նինան, որի մայրը Նալատյա Կինաձեն է, 12 տարեկան է դարձել։ Նա դեմքով ու ժպիտով հիշեցնում է աստղային հորը։

«Գենետիկ թեստի վատագույն գովազդը»,- լուսանկարը մակագրել է Ուրգանտը՝ ակնարկելով, որ դուտրը շատ նման է իրեն։ Երկրպագուները կարծում են, որ Վալերիան, որին անվանել են ի պատիվ հեռուստահաղորդավարի մոր՝ Վալերիա Կիսելյովայի, եւս նման է Իվանին, ինչպես նաեւ նրա տատիկին՝ Նինա Ուրգանտին։

View this post on Instagram

A post shared by Иван Ургант (@urgantcom) on

Մյուս լուսանկարում փոքրիկ Վալերիային կարելի է տեսնել մայրիկի՝ Նատալյայի հետ։ «Girls («Աղջիկներ»)»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Ուրգանտը։ Երկրպագուներն անմիջապես նշել են, որ Նինան շատ նման է հորն այն դեպքում։ Վալերիային հաճախ են համեմատում նախատատի՝ Նինա Ուրգանտի հետ։



© NEWS.am STYLE