Մաշա Մնջոյանը գրավում է ավստրալական «Ձայնը». երգչուհին կիսաեզրափակչում է (վիդեո)

18:47   13 հուլիսի, 2020

«Հայաստանի ձայնը 2013» հեռուստանախագծի հաղթող, ջազ երգչուհի Մաշա Մնջոյանը շարունակում է գրավել ավստրակական «Ձայնը». նա կիսաեզրափակչում է։ Այս փուլում յուրաքանչյուր մարզչի թիմում եզրափակիչ հասնելու համար կպայքարի երկու մասնակից։ Մաշան փայլուն է կատարել Թինա Արենայի «Chains» հիթը։

Անցած փուլում երգչուհին մրցել է մեկ այլ մասնակցի՝ Էլլա Մոներիի հետ՝ կատարելով Արետա Ֆրանկլինի հիթը՝ «Respect»։ Ժյուրիի անդամները երգչուհուն հոտնկայս են ծափահարել։

 



© NEWS.am STYLE