«Аншлаг»-ի հաղորդավարուհին պատմել է Միխայիլ Զադորնովի հետ հարաբերությունների մասին  

13:15   14 հուլիսի, 2020

Հաղորդավարուհի Ռեգինա Դուբովիցկայան «Судьба человека» («Մարդու ճակատագիրը») շոուի եթերում պատմել է Միխայիլ Զադորնովի հետ իր հարաբերությունների մասին։ Աստղը նշել է, որ իրենց միջեւ անհավանական ձգողություն է եղել։

Երկուսն էլ այդ ժամանակ ազատ չեն եղել, այդ պատճառով չեն կարողացել իրենց ավելորդ ոչինչ թույլ տալ։ Միայն թե գրող-երգիծաբանը հետաքրքիր դրվագ է պատմել «Аншлаг» հաղորդման վարողի հետ շփումից։ Արտիստը նշել է, որ մի անգամ զբոսնել է Ռեգինա Դուբովիսցկայայի հետ, հանկարծ անձրեւ է սկսվել, եւ իրենք դրանից պաշտպանվել են հեռախոսային խցիկում, ուր համբուրվել է հաղորդավարուհուն։  

Հեռուստահաղորդավարուհին հարցազրույցի այդ հատվածը դիտել է «Судьба человека» շոուի ստոիդիայում ու լրջորեն զարմացել է։ Աստղը հայտարարել է, որ Միխայիլ Զադորնովը հնարող է ու համբույրի մասին չափազանցրել է։ Միայն թե չի հերքել, որ այդ ժամանակ իրենց միջեւ լարվածություն ու ռոմանտիկ զգացմունքներ են եղել։

Ռեգինա Դուբովիցկայան նշել է, որ իրենք, իսկապես, անձրեւից թաքնվել են հեռախոսային խցիկում։ Եվ հավելել է, որ եթե գրողն այդ ժամանակ համբուրեր իրեն, հնարավոր է, իր կյանքն այլ կերպ դասավորվեր։

 Աղբյուրը՝ Dni.ru



© NEWS.am STYLE