Ոճային զգեստ, հմայիչ կերպար. Իննա Խոջամիրյանի լուսանկարը

13:44   14 հուլիսի, 2020

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին ծաղկային պրինտով զգեստ է կրում։ Իննան արձակել է գեղեցիկ հարդարված մազերը, իսկ շպարն ընդգծել է գեղեցկությունը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ Իննայի հետ լուսանկար էր հրապարակել դերասան Վահե Զիրոյանը։ Կադրերն արվել էին գեղեցիկ բնապատկերի ֆոին՝ Հերհերի ջրվեժի մոտ։ Երկուսն էլ սպորտային հագուստ էին կրում, գլխարկ։ Լուսանկարն արվել էր Իննայի ու Վահեի նոր՝ «Չինգա Չունգ» նախագծի նկարահանումների ընթացքում։



© NEWS.am STYLE