«Լոս Անջելեսում դարձյալ փակվեցին հասարակական վայրերը։ Դպրոցներում դասերը չվերսկսելու մասին վախենում եմ անգամ մտածել…». Արմինկա

14:37   14 հուլիսի, 2020

Երգչուհի Արմինկան նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում տեղեկացրել է համավարակի հետեւանքով սահմանափակումների մասին։

«Լոս Անջելեսում դարձյալ փակվեցին հասարակական վայրերը: Ու էս ամենի մեջ ամենատխուր փաստն ինձ համար մնում է եկեղեցու փակվելն ու Պատարագի դադարեցումը։ Դպրոցներում դասերը չվերսկսելու մասին վախենում եմ անգամ մտածել…»,- գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Արմինկան պատկերված էր լողավազանի ֆոնին։ Նա բաց մանուշակագույն, հետաքրքիր բացվածքով, երկարափեշ զգեստ էր կրում, որը համադրել էր կիսաերկարաճիտների հետ։ Ոճային երգչուհին հավաքել էր վարսերը, իսկ կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ Արմինկան հրապարակմանը կից գրել էր «Ամառ»։



© NEWS.am STYLE