Ամերիկյան սերիալների՝ անհետ կորած աստղին լճում մահացած են գտել (վիդեո)

12:14   14 հուլիսի, 2020

Ամերիկացի դերասանուհի Նայա Ռիվերային, որը մի քանի օր առաջ անհետ կորել էր, խեղդված են գտել Կալիֆոռնիայի Պիրու լճում, հայտնում է Variety-ն՝ վկայակոչելով Վենտուրա շրջանի շերիֆի գրասենյակը։ Ռիվերան 33 տարեկան էր։

Վենտուրա շրջանի շերիֆը հայտնել է, որ տեղի ունեցվածը դժբախտ պատահար է եւ ոչ ինքնասպանություն։ Ռիվերան հասցրել է փրկել երեխային եւ նրան հետ հրել նավը, սակայն փրկվելու համար նրա ուժերը չեն բավականացրել։

Շերիֆի խոսքով՝ մարմինը, որը գտնվել է որոնողա-փրկարարական գործողության ընթացքում պատկանել, է Ռիվերային։ Գործողությունը ցածր տեսանելիության պայմաններում շարունակվել է հինգ օր։



© NEWS.am STYLE