49 տարեկանում մահացել է «Լեգենդներ ոչնչացնողներ» շոուի նախկին հաղորդավարը

14:01   14 հուլիսի, 2020

ԱՄՆ-ում 49 տարեկան հասակում մահացել է «Լեգենդներ ոչնչացնողներ» շոուի հաղորդավար Գրանտ Իմահարան, հայտնում է CNN-ը։ Հեռուստահաղորդավարի մահվան պատճառը հայտնի չէ։

Իմահարան «Լեգենդներ ոչնչացնողներ» շոուի ավելի քան 200 էպիզոդ է վարել, սկսած 2005թ.-ին 3-րդ եթերաշրջանից եւ նախագծում մնացել է մինչեւ 2014թ.-ը։

«Ես մոլորված եմ։ Բառեր չկան։ Ես վերջին 22 տարվա ընթացքում Գրանտ Իմահարայի հետ երկու մեծ ընտանիքի մաս էի։ Գրանտն, իսկապես, փայլուն ինժեներ էր, նկարիչ ու կատարող, ինչպես նաեւ առատաձեռն, բարեհոգի եւ մեղմ մարդ։ Գրանտի հետ աշխատելն ուրախ էր։ Ես կկարոտեմ ընկերոջս»,- Twitter-ի էջում գրել է Ադամ Սեւիջը՝ նրա գործընկերը։



© NEWS.am STYLE