Ջենիֆեր Էնիսթոնը կդառնա Քեթի Փերիի դստեր կնքամայրը

17:33   14 հուլիսի, 2020

Ամերիկացի երգչուհի Քեթի Փերին եւ դերասան Օրլանդո Բլումը, որոնք շուտով ծնողներ կդառնան, որոշել են բարեկամանալ վաղեմի ընկերոջ՝ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնի հետ։  

Փերին ու Էնիսթոնն ընկերական հարաբերություններ ունեն ավելի քան 10 տարի եւ ջերմ հարաբերություններ են պահպանում։ Քեթ Փերին որոշել է, որ հենց մտերիմ ընկերուհին պետք է դառնա իր առաջնեկի մայրը։ Ինսայդերների խոսքով՝ Ջենիֆերն այդպիսի առաջարկի չի սպասել ու հուզվել է։

View this post on Instagram

A post shared by KATY PERRY (@katyperry) on

«Ջենիֆերն այնքան ուրախ էր, որ չկարողացավ զսպել արցունքները, երբ իմացել է Քեթիի ցանկութան մասին»,- Daily Mirror-ին ասել է ինսայդերը։

Լուսանկարը՝ Jon Kopaloff/FilmMagic file



© NEWS.am STYLE