Ժաննա Ֆրիսկեի քույրը հագել է հանգուցյալ քրոջ զգեստը եւ միջոցառման ժամանակ երգել նրա երգը

23:26   14 հուլիսի, 2020

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հարազատ քույրը՝ Նատալիան, փակ միջոցառման ժամանակ երգել է մահացած աստղի երգացանկից «Где-то летом» երգը: Տեսանյութը հրապարակվել է Instagram-ում։

Նատալիան հագել է քրոջ` ֆուկսիա երանգի զգեստը, գանգուրներով կեղծամ եւ կատարել Ժաննայի հիթերը: Հյուրերը պարել են «Где-то летом» երգի ներքո, որի շնորհիվ հայտնի խմբից հեռանալուց հետո Ֆրիսկեն հայտնի է դարձել որպես անկախ արտիստուհի:

«Блестящие» խմբի նախկին մասնակցի երկրպագուներին զայրացրել է ազգականի ելույթը։ Շատերը նշել են, որ Նատալիան լսողություն չունի, իսկ նրա շոուն չի հասնում քրոջ համերգների մակարդակին։ Ոմանք կնոջը մեղադրել են մահացած արտիստուհու հաշվին գումար վաստակելու փորձի մեջ։

«Նա երբեք Ժաննա չի դառնա», «Գոնե չխայտառակվեր... Ժաննան եզակի էր: Աստված հոգին լուսավորի», «Նա հեռու է քրոջից, ինչպես երկնքի աստղերը, ոչ ձայն, ոչ էլ արտաքին», «Ինչու՞ նմանակել բոլոր կողմից սիրելի Ժաննային։ Թող երգի իր երգերը», «Հեռու է Ժաննայից։ Տգեղ է քրոջ մահվան վրա գումար վաստակելը», «Անհաջող պատճեն, կներեք, պարոնայք», «Ինչ մղձավանջ է։ Ինչու անել այն, ինչը բոլորովին չի ստացվում», «Աստված, նա հագել է մահացած Ժաննայի զգեստը», — համացանցում վրդովվել են երգչուհու երկրպագուները:



© NEWS.am STYLE