Ինչպես ազատվել ոտքերի հոգնածությունից

19:13   1 օգոստոսի, 2020

Եթե օրվա մեծ մասը կանգնած եք անցկացնում, կամ ծանր գործ կատարում, երեկոյան ձեր ոտքերը հոգնածություն կզգան։ Ուստի, պետք է հետեւել ոտքերի առողջությանը եւ համապատասխան միջոցներ կիրառել։

Այսպիսով ոտքերի ցավերի կամ հոգնածության պարագայում պետք չէ շտապել եւ ցավազրկող քսուքներ օգտագործել։ Կարելի է կոնտրաստային վաննաներ կիրառել՝ ոտքերը դնելով սառը, այնուհետեւ տաք ջրի մեջ։ Այս գործընթացը հարկավոր է կրկնել մի քանի անգամ՝ ավարտելով սառը ջրի մեջ։ Այս մեթոդի օգնությամբ արյունատար անոթները հաջորդաբար լայնանում եւ սեղմվում են, ինչն էլ կարգավորում է արյան շրջանառությունը։


 

 

Աղբյուրը՝ Elle.ru



© NEWS.am STYLE