Բրիտանացի հայտնի նկարիչը լոնդոնյան մետրոյում կորոնավիրուսի թեմայով գրաֆիտի է նկարել (վիդեո)

10:12   15 հուլիսի, 2020

Բրիտանացի նկարիչ Բենքսին լոնդոնյան մետրոյում կորոնավիրուսի թեմայով գրաֆիտի է նկարել: Մետրոյի վագոններում հայտնվել են սեւ մկները՝ կերպար, որը նրա համար խորհրդանշում է պայքարն ապրելու համար։ Տեսանյութը հրապարակվել է նկարիչի Instagram-յան էջում։

Կրծողները պատկերված են բժշկական դիմակներով, ձեռքներին ախտահանող նյութեր ու փռշտալիս։ «Կորոնավիրուսային» էլեմետներների համար Բենքսին կապույտ ներկ է օգտագործել, որոնք դիմակի գույն են հիշեցնում։ Նույն ներկով նկարիչը ստորագրությունն է թողել վագոնի պատին։

View this post on Instagram

A post shared by Banksy (@banksy) on

Մայիսին Բենքսին արդեն իսկ արտահայտվել է բժշկության թեմայով։ Հեմփշիր կոմսությունում՝ Սաութհեմթոնի հիվանդանոցում, նա կոմբինեզոն կրող տղայի էր նկարել. Բեթմենն ու Սարդ մարդը զամբյուղի մեջ են, իսկ երեխայի ձեռքին բույժքրոջ տեսքով տիկնիկ է, որի դիրքն ու հագուստը հիշեցնում են Սուպերմենի կերպարը։

Բենքսին փողոցային ամենահայտնի նկարիչներից մեկն է։ Նա իր աշխատանքներով ուշադրություն է հրավիրում սոցիալան-քաղաքական կարեւոր թեմաների վրա, հանդես գալիս ընդդեմ քաղաքականության, պատերազմի ու կապիտալիզմի։ Նրա անձը բացահայտված չէ, նույնիսկ բազմաթիվ վարկածներ կան, թե ով է թաքնված նրա ստեղծագործական կեղծանվան տալ։ Նա նույնիսկ արժանահավատ լուսանկար չունի, թեեւ փորձագետները պնդում են, որ գլխավոր լուսանկարում հենց նա է պատկերցած…

 



© NEWS.am STYLE