Կորոնավիրուսի համավարակի մասին Բենքսիի գրաֆիտին լոնդոնյան մետրոյում արդեն հեռացրել են

18:16   15 հուլիսի, 2020

Լոնդոնյան մետրոյի օպերատորը՝ Transport for London, ջնջել է Բենքսիի գրաֆիտին, որը նվիրված էր կորոնավիրուսի թեմային, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը։

Մետրոպոլիտենի ադմինիստրացիան հայտնել է, որ Բենքսիի աշխատանքը ջնջվել է, քանի որ գրաֆիտին մոտրոյում արգելված է. «Մենք ցանկանում ենք Բենքսիին առաջարկել իր աշխատանքի նոր տարբերակն անել համապատասխան վայրում»։

View this post on Instagram

A post shared by Banksy (@banksy) on

Բենքսիի ակցիայի թեման դիմակների կրումն էր։ Սեւ առնետները, որոնք սովորաբար խորհրդանշում են բողոք ու նոնկոնֆորմիզմ, մոլորվում են դրանցում, դրանք օգտագործում են որպես օդապարիկ եւ փռշտում՝ երկար, կեղտոտ հետաքր թողնելով պատերին։ Instagram-յան էջում տեղադրված տեսանյութի մեկնաբանություններում Բենքսին կոչ էր արել վարակի տարածման դեմ պայքարում դիմակներ օգտագործել։

Մայիսին Բենքսին արդեն իսկ արտահայտվել է բժշկության թեմայով։ Հեմփշիր կոմսությունում՝ Սաութհեմթոնի հիվանդանոցում, նա կոմբինեզոն կրող տղայի էր նկարել. Բեթմենն ու Սարդ մարդը զամբյուղի մեջ են, իսկ երեխայի ձեռքին բույժքրոջ տեսքով տիկնիկ է, որի դիրքն ու հագուստը հիշեցնում են Սուպերմենի կերպարը։



© NEWS.am STYLE