2020-ի առաջին եռամսյակում Burberry-ի եկամուտները գրեթե երկու անգամ նվազել են

23:05   15 հուլիսի, 2020

Burberry ապրանքանիշը, որը զբաղվում է լյուսք դասի ապրանքների արտադրմամբ, 2020թ.-ի առաջին եռամսյակում կրճատվել է 48,4 տոկոսով։

Վերլուծաբանները սա կապում են կորոնավիրուսի համավարակի հետեւանքների՝ բուտիկների փակման ու զբոսաշրջաիկների բացակայության հետ։ Burberry-ի ղեկավար Մարկո Գոբետիի խոսքով՝ COVID-19-ն ապրանքանիշի եկամուտների վրա ազդել է նաեւ հետագա ամսիներին։ Երկրորդ եռամսյակում վաճառքները կարող են նվազել մոտավորապես 15-20 տոկոսով. դա կախված կլինի տարբեր երկրների կառավարությունների գործողություններից։

Հետագա ֆինանսական կորուստներից խուսափելու համար Burberry-ին ծրագրում է կրճատել ծախսերը Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս գտնվող խանութներում ու գրասենյակներում. դա հնարավորություն կտա տնտեսել 35 մլն ֆունտ։ Burberry-ն հաստիքացուցակը կկրճատի 5 տոկոսով. արդյունքում աշխատանքը կկորցնի ապրանքնաիշի 500 աշխատակից։ Աշխատանքից հեռացում չի սպառնում նրանց, ովքեր աշխատում են Մեծ Բրիտանիայի խանութներում ու արտադրությունում։

Ամեն դեպքում, Մարկո Գոբետին ընդգծել է, որ գնորդները «հիանալիորեն ընդունել են Burberry-ի նոր մոդելների թողարկումը», իսկ Չինաստանում ու Կորեայում երիտասարդ սպառողների շրջանում մեծացել է կաշվե իրերի պահանջարկը։ Նա նաեւ ընդգծել է, որ անկախ եկամուտների նվազումից Burberry-ն չի պատրաստվում գումար խնայել նորաձեւության տան զարգացման ու նոր հաճախորդների ներգրավման համար։

 

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE