«Հնարավոր չէ ֆիլմ նկարահանել առանց COVID-19-ի խորհրդատուի». Օլիվեր Սթոունը կարծում է, որ Հոլիվուդը խելագարվել է

10:11   16 հուլիսի, 2020

Ամերիկացի սցենարիստ եւ ռեժիսոր Օլիվեր Սթոունը կարծում է, որ Հոլիվուդյանը չափազանց զգացմունքային ու քաղաքականապես կոռեկտ է դարձել, գրում է The New York Times-ը։

«Ամերիկյան կինոակադեմիայն մշտապես փոխում է իր տեսակետը։ Եվ դա այն աշխարհը չէ, ուր ես ձգտում եմ լինել։ Երբեք այսպիսի խելագարություն չեմ տեսել։ Դա նման է «Ալիսան հրաշքների աշխարհում»-ի խելահեղ թեյախմությանը»,- նշել է նա։

Սթոունը կարծում է, որ ոլորտը չափազանց փխրուն է դարձել։ «Հնարավոր չէ ֆիլմ նկարահանել առանց COVID-19-ի խորհրդատուի։ Բացի այդ՝ յուրաքանչյուր ֆիլմի վրա աշխատանք ղեկավարում է զգայունության խորհրդատուն»,- ասել է ռեժիսորը՝ ստեղծված իրավիճակն անհեթեթ անվանելով։

Հունվարին կինեմատոգրաֆիստը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չարի ուժն է մարդկանց համար, որոնք բարեփոխումներ են ցանկանում ու ձգտում են փոխել իրադրությունը։ «Դա բումերանգի նման կվերադառնա մեզ։ Աշխարհում որոշակի պատմական ուժ է իշխում»,- ասել էր Սթոունը՝ հավելելով, որ Նահանգներում կոռուպցիայի մակարդակն ավելի բարձր է, քան որեւէ այլ պետությունում։

Լուսանկարը՝ Dennis Van Tine/starmaxinc.com/ImageCollect



© NEWS.am STYLE