Քանյե Ուեսթն ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել

12:12   16 հուլիսի, 2020

Հաջողակ գործարար եւ ռեփեր Քանյե Ուեսթը ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել Օկլահոմա նահանգի ընտրական կոմիտե եւ վճարել 35 հազար դոլարի չափով գրանցման վճարը, հայտնում է AP-ն։

RBK-ի հաղորդմամբ՝ հայտն ուսումնասիրման ընդունվել է հուլիսի 15-ին։ Ըստ լրացված ձեւաթղթի՝ ռեփերը թեկնածու կլինի «Քանյե 2020» կոմիտեի կողմից։ Forbes-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ որեւէ կուսակցության կողմից չի առաջադրվի, այլ կստեղծի իր սեփականը։ Ուեսթի խոսքով՝ այն կկոչվի «The Birthday Party» (բառախաղ. այն կարելի է թարգմանել որպես «ծննդյան օրվա կուսակցություն» եւ որպես «երեկույթ ծննդյան օրվա առիթով»)։

Канье Вест

Մեկ օր առաջ New York Magazine-ը, վկայակոչելով ընկերության ղեկավարին, որը թեկնածուներին օգնում է մասնակցել քվեարկությանը, հայտնել էր, որ Քանյե Ուեսթը մտափոխվել է առաջադրվել։

Լուսանկարը՝ Michael Wyke/AP

 



© NEWS.am STYLE