Ցանկացած բռնություն արդարացում չունի, առավել եւս բռնությունը երեխաների հանդեպ։ Ցավոք, մեծերին ոչ միշt է հաջողվում երեխաներին պաշտպանել շրջապատող աշխարհի դաժանությունից։ Cosmo-ն ներկայացրել է հայտնիների, որոնք իրենց մեջ ուժ են գտել պատմել մանկության տարիներին սարսափելի դեպքի մասին։
Անիտա Ցոյ
View this post on Instagram
Երբ Անիտան 8 տարեկան է եղել, սիրել է բակում ընկերների հետ տափկնոցի խաղալ։ Այդ խաղերից մեկի ընթացքում ապագա աստղը վազել է՝ թաքնվելու ավտոտնակների ետեւում, ուր ընկերներից շուտ նրան անծանոթ մեկն է գտել։ Անիտայի հետաքրքրությունը շարժվել է, երբ նա ասել է. «Աղջիկ, արի, ես քեզ մի բան ցույց կտամ»։ Այս բառերին հաջորդել են այլասեռվածի ստանդարտ գործողությունները։ Ցոյը չի վախեցել հրապարակայնացել այս պատմությունը՝ հույս ունենալով նախազգուշացնել երեխաներին ու նրանց ծնողներին։
Լոլիտա Միլյավսկայա
View this post on Instagram
Լոլիտան տասներորդ դասարանում բռնաբարության փորձի է ենթարկվել։ Երգչուհին Life․ru պորտալի լրագրողներին հայտնել է, որ մի անգամ որոշել է երկրորդ հարկից իջնել ոչ թե վերելակով, այլ աստիճաններով։ Աստիճաններից մեկի վրա նրան սպասել է մոլագարը։ Միլյավսկակյան այնքան է պայքարել, որ ճանկռել է նրա ամբողջ դեմքն ու կարողացել փախչել։ Լոլիտան խոստովանել է, որ այդ ժամանակվանից ի վեր չի օգտվում պահեստային ելքերից։
Լեդի Գագա
View this post on Instagram
Փոփ աստղը 2014թ.-ին պատմել է, որ բռնաբարության է ենթարկվել երաժշտական պրոյդուսերի կողմից, որն իրենից 20 տարով մեծ է եղել։ «Ես ինքնուրույն չէի։ Ես մոտ 19 տարեկան էի, կաթոլիկական դպրոց էի հաճախում…»,- Հովարդ Սթերնի շոուի ընթացքում պատմել է Գագան։ Միջադեպի հետեւանքով հույզերը Գագան արտահայտել է «Swine» երգի միջոցով։
Շարլիզ Թերոն
View this post on Instagram
1994թ.-ին Շարլիզ Թերոնին իր տուն լսումների է հրավիրել հայտնի ռեժիսոր։ Նա սթափ վիճակում չի եղել ու դուռը բացել է՝ գիշերազգեստ հագած։ Նա հետապնդել է դերասանուհին ու նույնիսկ դիպչել նրա ոտքին, ինչից հետո Շարլիզը ներողություն է խնդրել ու շտապ հեռացել այնտեղից։ Թերոնը հայտնել է, որ զայրացել է իր վրա, քանի որ չի գտել անհրաժեշտ բառերն ու ի սկզբանե չի կանխարգելել ռեժիսորի քայլերը։
Լուսանկարները՝ Getty Images, Instagram