Իոսիֆ Պրիգոժինի երեխաները պարտքերի պատճառով առանց բնակարանի են մնացել

14:12   16 հուլիսի, 2020

Պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի նախկին կնոջն ու երեխաներին խոշոր պարտքի պատճառով վտարել են մոսկովյան բնակարանից, հայտնում է Telegram-յան Mash ալիքը։

7Days պորտալի տեղեկություններով՝ առաջին կնոջը՝ Ելենա Պրիգոժինային, բնակարանը թողնել է պրոդյուսերը։ Նա հույս է ունեցել, որ բնակարանը ժառանգաբար կանցնի իր երեաներին։ Սակայն կինը նոր ամուսնու հետ բիզնեսի զարգացման համար վարկ է վերել բնակարանի գրավադրմամբ։

Иосиф Пригожин - продюсер, биография, фото, новости 2020 - 24СМИ

Ընտանիքը «Բենեֆիթ» ընկերությանը մոտ 4 մլն ռուբլի է պարտք։ Դատարանը համարել է, որ Ելենա Պրիգոժինան ու նրա երեխաները կորցել են բնակարանում ապրելու իրավունքը։

Իոսիֆ Պրիգոժինն առաջին ամուսնությունից երկու երեխա ունի՝ որդին՝ Դմիտրին ու դուստրը՝ Դանայան։ Երգչուհին Վալերիան պրոդյուսերի երրորդ կինն է, զույգն ընդհանուր երեխա չունի։



© NEWS.am STYLE