Ժամանակակից գրողը 2021-ի կհրատարակի «Մեծն Գեթսբի» վեպի պրիքվելը

18:36   16 հուլիսի, 2020

Մայքլ Ֆարիսի «Նիք» վեպը, որը ներկայացվել է որպես «Մեծ Գեթսբի» ստեղծագործության պրիքվել, ԱՄՆ-ում կհրատարակվի հունվարի 5-ին, Մեծ Բրիտանիայում՝ փետրվարի 25-ին, հայտնում է The Guardian-ը։ 2021թ.-ի հունվարի 1-ին լրանում է «Մեծն Գեթսբի»-ի հեղինակային իրավունքների գործողության ժամկետները, ինչից հետո Ֆրենսիս Սքոթ Ջիցջերալդի վեպը կդառնա հանրության սեփականությունը։

Սմիթի վեպում գործողությունները զարգանում են Նիք Քարաուեյի կյանքի շուրջ նախքան նրա հանդիպումն առեղծվածային միլիոնատեր Ջեյ Գեթսբիի հետ։ Հրատակիչները պնդում են, որ այժմ հերոսը «դուրս կգա ստվերից ու կհայտնվի ուշադրության կենտրոնում»։

Новый год-2016 в отеле ''Астон''в стиле ''Великого Гэтсби'' в ...

Հեղինակի խոսքով՝ երբ ինքը մի քանի տարի առաջ վերընթերցել է «Մեծն Գեթսբի»-ն, նկատել է, որ Նիքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ։ Գրողը որոշել է նրան  հիմնական կերպար դարձնել, սակայն արդեն իսկ իր գրքում։

Աղբյուրը՝ «ՌԻԱ Նովոստի»



© NEWS.am STYLE