Հայտարարավել է Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» ֆիլմի թողարկման օրը

12:24   17 հուլիսի, 2020

Ալեքսեյ Ուչիտելի «Ցոյ» ֆիլմը վարձույթում կհայտնվի ռուսական կինոյի օրը՝ օգոստոսի 27-ին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Sony pictures ստուդիայի մամուլի ծառայությունից։

«Ես անձամբ ծանոթ եմ եղել Վիկտոր Ցոյի հետ, շատ եմ նկարել նրան, շփվել նրա մտերիմ շրջապատի հետ։ Նրա հետ կապված հիշողությունները շատ թանկ են ինձ համար, գնահատում եմ նրա մարդկային հատկություններն ու հիանում եմ նրա տաղանդի հզորությամբ, որը երկար տարիներ անց եւս ներթափանցում է տարբեր սերունդների ներկայացուցիչների ուղեղ ու սիրտ։ Անկախ համավարակի հետ կապված ստեղծված իրավիճակից եւ ուղեկցվող բոլոր ռիսկերից ու բարդություններից՝ ես կարեւոր եմ համարում «Ցոյ» ֆիլմը թողարկել հենց օգոստոսին՝ որպես հարգանքի տուրք երաժշտին»,- Ուչիտելի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։

View this post on Instagram

A post shared by Игорь Верник (@ivernik) on

«Կինո» խմբի առաջնորդը մահացել է 1990թ.-ի օգոստոսի 15-ին ավտովթարի արդյունքում։ Ցոյը 28 տարեկան էր։ Ըստ պաշտոնական վարկածի՝ նա քնել է՝ ղեկին նստած, ինչի հետեւանքով դուրս է եկել հանդիպակաց գոտի, ուր բախվել է ավտոբուսի։ Ֆիլմում հորինված իրադարձությունները կզարգանան այն տարվա ամռանը, երբ տեղի է ունեցել սարսափելի ավտովթարը։

Դերասանը, որը մարմնավորում է Վիկտոր Ցոյի կերպարը, էկրանին չի հայտնվի։ Ավտոբուսի վարորդի դերը կատարում է Եվգենի Ցիգանովը։ Ֆիլմում նկարահանվել են Պաուլինա Անդրեեւան, Մարյանա Սպիվակը, Իգոր Վերնիկը եւ այլք։

 



© NEWS.am STYLE