Ջեյմի Օլիվերի կինը պատմել է հինգերորդ վիժման մասին

14:15   17 հուլիսի, 2020

Ամբողջ աշխարհում հայտնի խոհարար Ջեյմի Օլիվերն ու նրա կինը՝ Ջուլսը, որոնք մեծացնում են հինգ երեխայի, երազում են եւս մեկ փոքրիկի մասին, նախքան նրա կինը 47 տարեկան կդառնա։ Սակայն հանգամանքները դեմ են. խոհարարի կինը «Made By Mammas» փոդքասթի ընթացքում խոստովանել է, որ երեք շաբաթ առաջ վիժում է տեղի ունեցել, որը թվով դարձել է հինգերորդը։

«Ես, իսկապես, ցանկանում եմ լույս աշխարհ բերել վեցերորդ երեխային, բայց իմ երեք փորձը վիժման է հանգեցրել, որոնցից վերջինը տեղի է ունեցել ընդամենը երեք շաբաթ առաջ։ Այնպես որ հիմա արդեն չգիտեմ։ Վեցերերոդ երեխային լույս աշխարհ բերելու իմ ցանկությունը պահպանվել է, սակայն այդ մասին հարկավոր է լավ մտածել, գնահատել սեփական օրգանիզմի կարողությունները, քանի որ ես գրեթե 46 տարեկան եմ։

Джейми Оливер – биография, фото, личная жизнь, новости, рецепты ...

Կասկածներ կան։ Ջեյմին կարծես պատրաստ է վեցերորդ երեխային, բայց ես ժամանակ չունեմ. հնարավոր է՝ մեկ տարի անց մենք ստիպված կլինենք հրաժարվել այդ ծրագրերից։ Հիմա ես շատ երջանիկ եմ։ Այս պահին իմ կյանքը լի է»,- ասել է Ջուլսը։

Խոսելով երեխային կրելու անհաջող փորձերի մասին՝ նա խոստովանել է, որ դրանք հինգն են եղել. վիժումները տեղի են ունեցել վաղ շրջանում։ Ջուլսի խոսքով՝ հինգերորդն առողջության համար վտանգավոր է եղել։

Բարդություններն ավելի են միավորել բազմազավակ ընտանիքին ու ամուսիններին։ Եվ Ջեյմի Օլիվերի կինը նշում է, որ ընդհանուր առմամբ սխալ կլինի բողոքել կյանքից. հինգ երեխաներն առողջ են ու երջանիկ, եւ դա մեծ ուրախություն է։



© NEWS.am STYLE