Հայտնի նիհարիկներ. դերասանուհիներ ու երգչուհիներ, որոնք շատ են տարվել նիհարելով

23:16   25 հուլիսի, 2020

Շատ հայտնիներ են հետեւում կազմվածին, սակայն նրանց մի մասը դա անում է յուրահատուկ ջանասիրությամբ։ Cosmo-ն ներկայացրել է, որոնք լավ տեսք ունեն, սակայն այլեւս նիհարելու կարիք չունեն։

Վիկտորյա Բեքհեմ

View this post on Instagram

A post shared by Victoria Beckham (@victoriabeckham) on

«Spice Girls» խմբի նախկին անդամ Վիկտորյա Բեքհեմը՝ Դեւիդ Բեքհեմի կինը, երկար տարիներ հետեւում է կազմվածքին։ Մի քանի տարի առաջ նա դիետային ածխաջրեր է ավելացրել, սակայն արդյունքում ոչինչ չի փոխվել։ Նախորդ տարվա աշնանը Վիկտորյան թողարկել է հագուստի հավաքածուն, որը ցուցադրել են անոռեքսիկ մոդելները։ Բոդիպոզիտիվիզմի միտումն, ակնհայտորեն, շրջացնել է նրան։  

Կայա Գերբեր

View this post on Instagram

A post shared by Kaia (@kaiagerber) on

18-ամյա մոդել Կայա Գերբերը՝ Սինդի Քրոուֆորդի դուստրը, գարնանն արված լուսանկարներով երկրպագուներին զարմացրել է նիհարությամբ։ Բազմաթիվ նկարահանումները Գերբերից կարգավորված սննդակարգ են պահանջում, սակայն հիվանդագին նիհարության կարիք չկա։

Բելա Հադիդ

View this post on Instagram

A post shared by Bella (@bellahadid) on

Վերջին տարիներին Բելան տարված է եղել դիետաներով եւ «Love Magazine» ամսագրի համար նկարահանումներին ներկայացրել է նոր կերպարով։ Նա խոստովանել է, որ նախկինում այնքան էլ ինքնավստահ չի եղել, այդ թվում քրոջ՝ Ջիջիի հայտնության պատճառով, սակայն հիմա վերջապես իրեն հիանալի է զգում։

Անջելինա Ջոլի

Դերասանուհին վաղուց է հայտնի իր նիհարությամբ, որը նրան օգնել է գրիմ անել «Մալեֆիսենտա» ֆիլմի համար, սակայն հազիվ թե օգտակար լինի առողջությանը։ Բրեդ Փիթի հետ ամուսնալուծությունից հետո իրավիճակը մի փոքր լավացել է, սակայն Ջոլին նախկինի նման սլացիկ կազմվածք ունի եւ չի ծրագրում էքսպերիմենտներ անել արտաքինի հետ։

Պոլինա Գագարինա

View this post on Instagram

A post shared by Polina Gagarina (@gagara1987) on

Վաղուց անցել են ժամանակները, երբ Պոլինան ավելորդ քաշ ուներ. յուրաքանչյուր տարի նա ավելի է նիհարում, թեեւ 2018թ.-ին լույս աշխարհ է բերել դստերը։ Երգչուհին հիանալի տեսք ունի, եւ Դմիտրի Իսխակովից ամուսնալուծվելը հազիվ թե ազդի դրա վրա։

Սվետլանա Խոդչենկովա

View this post on Instagram

A post shared by Actress/official page (@svetlana_khodchenkova) on

Դերասանուհին վաղուց է հետեւում կազմվածքին։ Հունիսին նա երկրպագուներին ներկայացել է վազքի համար նախատեսված հագուստով, որն ընդգծել է սլացիկ ոտքերը։ Որոշ օգտատերեր Սվետլանային նույնիսկ խորհուրդ են տվել ավելի լավ սնվել։

Օլգա Բուզովա

Ольга Бузова теряет волосы

Երգչուհի, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան միշտ առանձնացել է հիանալի կազմվածքով ու վերջերս հերթական անգամ ցուցադրել է այն։ Կարճ տոպն ու շրջազգեստը ցուցադրում էին նրա հարթ որովայնն ու սլացիկ ոտքերը։ Օլգան հիանալի տեսք ունի։

Նատալյա Իոնովա

View this post on Instagram

A post shared by ГЛЮКОЗА (@glukozamusic) on

Գլյուկոզա կեղծանվամբ հայտնի երգչուհին կարանտնի ընթացքում եւս չի դադարել աշխատել մարմնի վրա ու նախկինի նման հիանալի տեսք ունի։ Երկրպագուները նրան երբեմն նախատում են չափազանց նիհար լինելու համար, սակայն Նատալյան ձգտում է չանցնել սահմանը։

Լուսանկարները՝ Marco Provvisionato/IPA/Shutterstock, Instagram, Getty Images

 



© NEWS.am STYLE