«Սիրտս կոտրված է». Օրլանդո Բլումն ու Քեթի Փերին փնտրում են սիրելի շանը

22:08   18 հուլիսի, 2020

Մոտ օրերին Օրլանդո Բլումն ու Քեթե Փերին ծնողներ կդառնան, սակայն ուրախալի իրադարձությունից առաջ կերել է Օրլանդոյի սիրելի շունը՝ Մայթին։

Ընտանի կենդանու կորստի մասին դերասանը հայտնել է Instagram-յան էջում։ Արտիստն իր հետեւորդներին հայտնել է, որ շան վզկապին հեռախոսահամար կա։ Բլումը նաեւ նշել է, որ խոշոր պարգեւ է սպասվում նրան, ով կօգնի փրկել շանը։

View this post on Instagram

A post shared by Orlando Bloom (@orlandobloom) on

«Խնդրում եմ միայն իրական տեղեկատվություն ուղարկեք։ Սիրտս արդեն կոտրված է, խնդրում եմ, ձեր վիրավորանքներն իմ վերքին մի ավելացրեք»,- հայտարարել է դերասանը։

Դերասանն ու նրա հղի հերսնացուն շանը փնտրել են Մոնտեսիտոյի, Կալիֆոռնիայի մերձակայքում՝ հույս ունենալով գտնել կենդանուն։ Նրանք նաեւ հարցուփորձ են արել անցորդներին ու վարորդներին։ Պապարացիները Քեթիին ու Օրլանդոյին լուսանկարել են վարորդներից մեկի հետ խոսելիս։

Բլումը շանը ձեռք է բերել 2017թ.-ին, երբ բաժանված էր ներկայիս հարսնացուից՝ Քեթի Փերիից, որը սպասում է առաջնեկի ծնունդին։

Աղբյուրը՝ Teleprogramma



© NEWS.am STYLE