Աստղերը հակառակ կողմից. 10 փաստ, որ չգիտենք երգիչ Էդվարդ Խաչարյանի մասին

21:49   27 օգոստոսի, 2013

Հայտնիները նույնպիսի մարդիկ են, ինչպես մենք: Նրանք նույնպես թերություններ ունեն, փորձում են խնդիրներ լուծել, ազատվել վատ սովորություններից: Եվ չնայած մենք հաճախ նախանձում ենք ճանաչում եւ դրամ ձեռք բերած մարդկանց, նրանց կյանքն ամենեւին էլ երազանքի գագաթնակետ չէ: Այդ ամենը բազմամյա աշխատանքի, անքուն գիշերների, արձակուրդից եւ մտերիմների հետ հանդիպումներից հրաժարվելու արդյունք է: NEWS.am STYLE-ի այս խորագիրը կօգնի աստղերին ավելի լավ ճանաչել եւ նոր կարծիք կազմել նրանց մասին: Մեր հերթական հյուրը երգիչ Էդվարդ Խաչարյանն է, ում խնդրեցինք լայն հասարակությանն անհայտ 10 փաստ ներկայացնել:

 

1. Վաղ մանկությունից չափազանց ազատասեր եմ եղել, բայց ստանալով այդ ազատությունը՝ անմիջապես շփվելու, հարազատների եւ մտերիմ մարդկանց հետ ապրելու սուր անհրաժեշտություն զգացի:

2. Երազանքս է՝ իմ մեծ հայկական ընտանիքը տեսնել ոչ պակաս մեծ, հյուրընկալ տանը:

3. Կենդանիների ձագերի հետ շփումն ինձ աննկարագրելի հրճվանք է պատճառում: Երեխաների նույնպես շաաաաատ եմ սիրում:

4. Հոգիս կարգուկանոն է պահանջում, մարմինս՝ ստեղծագործական անկարգություն:

5. Ուտելիքի հարցում նախընտրում եմ համային հակադրությունները. թթու-քաղցր, կծու-քաղցր:

6. Մանկությունից պաշտում եմ 1967 թվականի FORD-MUSTANG-ը:

7. Տանել չեմ կարողանում սարդերի:

 

8. Եթե խոսենք խաղերի մասին, ապա ինձ միայն պոկերն է գրավում:

9. Մանկության տարիներից երազում եմ հավատարիմ չորքոտանի ընկերոջ՝ հասկի շան մասին:

10. Մասնագիտության մեջ երազանքներիս գագաթնակետը սեփական նվագախումբ ունենալն է եղբորս՝ Հակոբ Խաչատրյանի գլխավորությամբ, եւ ամբողջ աշխարհում համերգային շրջագայությունը:

Մարինա Ադուլյան



© NEWS.am STYLE