Արքայադուստր-հարսնացուն՝ թագուհու հին զգեստով. հրապարակվել են Բեատրիսի գաղտնի հարսանիքի լուսանկարները

16:19   19 հուլիսի, 2020

Ուղիղ կեսգիշերին թագավորական ընտանիքը ներկայացրել է Եղիսաբեթ II-ի ավագ թոռնուհու՝ Բեատրիսի եւ նրա ամուսնու՝ Էդուարդո Մոպելի Մոցիի հարսանիքի պաշտոնական լուսանկարները:

Фото №1 - Принцесса-невеста в старом платье королевы: опубликованы фото со свадьбы Беатрис

Չնայած ամեն ինչ տանում էր նրան, որ հարսանիքն ընդհանրապես տեղի չունենար։ Արքայադուստր Բեատրիսի եւ Էդոարդո Մոցիի հարսանեկան արարողությունը հետաձգվել է երկու պատճառով՝ կորոնավիրուսի համավարակի եւ սկանդալի պատճառով, որում հայտնվել էր հարսնացուի հայրը։ Շատերն արդեն սկսել էին շշնջալ. աղջյա բախտը չի բերում։ Նրանք պարզապես չգիտեին, նա միշտ հասնում է ցանկալիին։

Հուլիսի 17-ին հայտնի դարձավ Վինձորի մեծ այգում տեղի ունեցած գաղտնի արարողության մասին: Համեստ տոնին հրավիրված էր ընդամենը 20 մարդ։

Фото №2 - Принцесса-невеста в старом платье королевы: опубликованы фото со свадьбы Беатрис

Այս հանդիսության ամենակարեւոր անձինք Եղիսաբեթ Երկրորդն ու նրա ամուսին արքայազն Ֆիլիպն էին։

Ի դեպ, հարսը եղել է թագուհու հագուստով: Նորման Հարթնելի հեղինակած այս հանդերձանքը Եղիսաբեթը կրել է 1967թ․-ին՝ պառլամենտի բացման արարողության ժամանակ։ Այն շատ ժամանակակից ոճով է, եւ չար լեզուները չեն հաշվի, թե որքան գումար է Բեատրիսը ծախսել հարսանեկան հանդրեձանքի համար։

Աղբյուրը՝ Woman.ru

Լուսանկարները՝ @theroyalfamily/Instagram, Getty Images



© NEWS.am STYLE